Ռիգայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակչի մեկնարկային գոտեմարտում 4-10 հաշվով պարտվեց թուրք Ֆատիխ Յասարլիին:
Մեր երիտասարդ ըմբիշը, չնայած դրան, վատ տպավորություն չթողեց: Նա գորգում ակտիվ էր, հանդես էր գալիս առաջին համարով: Սակայն Անդրանիկի գրոհները մի տեսակ հախուռն էին ու չնախապատրաստված, որոնցից մրցակիցը կարողանում էր ոչ միայն պաշտպանվել, այլեւ միավորներ վաստակել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ