Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստվերը սկսվում է ՊԵԿ-ի դարպասներից, երկրորդ մասը` հարկային մարմիններից» (Տեսանյութ)

Մարտ 09,2016 14:18

Aravot.am-ը տնտեսագետ Գագիկ Մակարյանից, որը նաեւ «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահն է, հետաքրքրվեց, թե հաշվի առնելով, որ անցյալ տարի 80 միլիարդ դրամով թերակատարվեց հարկերի հավաքագրումը, իսկ մեր երկրի բյուջեն էլ հիմնականում հարկային եկամուտներից է գոյանում, հնարավո՞ր է, որ այս տարի պետական եկամուտների կոմիտեն կոշտ միջոցներ կիրառի գործարարների նկատմամբ, կամ ինչպես գործարարներն են նշում` իրենց «կաշին քերթի», պարոն Մակարյանն ասաց, որ «բնականաբար «կքերթեն», քանի որ պետությունը խնդիր ունի բյուջեն հավաքելու, որպեսզի իր մյուս պարտավորությունները` թոշակներ, սոցիալական խնդիրներ, կատարի:

«Ուրիշ հարց է, թե ումից կարելի է հավաքել, այստեղ պետք է ռեժիմը թուլացնել եւ գնալ ստուգման մյուս դաշտերը: Դրա համար կարծում եմ, որ Ֆիննախից ՊԵԿ-ի առանձնացման փոփոխությունն ունի նաեւ քաղաքական նշանակություն: Առանձնացնելով, որոշակի զոնաների վերադասավորում տեղի ունեցավ: Մաքսայինը տեսնում է ինչ բերեց եւ հարկայինն ինչ հարկեց, առանձին կտորներ չեն, որ առաջ չէին տեսնում, ով ինչ բերեց, ինչ հարկեց: Հիմա դա մի մարմին է եւ այդ մարմինը պետք է ավելի ուշադիր տեսնի, թե ինչպես են մաքսազերծում եւ ինչպես են հարկում»:

Գագիկ Մակարյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Ըստ պարոն Մակարյանի, ստվերը սկսվում է ՊԵԿ-ի դարպասներից, երկրորդ մասը` հարկային մարմիններից:

Նրա խոսքերով, այդ ամենը հանգեցրել է նրան, որ եթե այսօր Հայաստանում ուզենան գտնել մի բարեխիղճ հարկատու, ապա չեն գտնի, քանի որ «բոլորին փչացրել են»:

Միության նախագահն ասաց, որ այս տարի պետությունը պետք է ավելի ճիշտ մոտեցումներ կիրառի փոքր բիզնեսի նկատմամբ, հակառակ դեպքում, փակվողների թիվն ավելի մեծ կլինի: Գագիկ Մակարյանի տվյալներով, ամեն ամիս 800-ից 1000 միկրոձեռնարկություն է փակվում` պետությունից լուրջ աջակցություն չստանալու պատճառով:

Պարոն Մակարյանը նաեւ ասաց, որ որոշ ձեռնարկություններ սկսել են վնասով աշխատել, քանի որ նրանց արտադրած ապրանքներից ավելի ձեռնտու է Ռուսաստանից ներկրելը` այդ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, քան հայկականը գնելը:

Գագիկ Մակարյանի համոզմամբ, 2015 թվականի ՀՆԱ-ն կփակվի 10 միլիարդ դոլար բացարձակ արժեքով` այն էլ լավագույն դեպքում: «2014-ի ՀՆԱ-ն 11 միլիարդ 684 միլիոն դոլար է եղել: Կառավարության ներսում քննարկվող տվյալներով, նոյեմբեր ամսվա կտրվածքով ՀՆԱ-ն եղել է 7 միլիարդ 950: Ես չեմ հավատում, որ Հիլթոն հյուրանոցը կարող էր մեկ ամսում 6 անգամ ավելի ՀՆԱ ապահովեր, որը գումարվեր դառնար 12 միլիարդի չափ: Այս ամենը պետք է լուրջ քննարկվի, որովհետեւ այս ամենով մենք չենք կարող առաջ գնալ»:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031