Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դոստուրյան. «30 հազար կայանատեղի չլինելու բան է, հնարավոր չէ» (Տեսանյութ)

Մարտ 09,2016 12:33

«Երկու խմբեր՝ մեր հասարակական կազմակերպությունը եւ Տիգրան Հովհաննիսյանի հասարակական կազմակերպությունը, համաձայն են, որ եկամուտների ցածր լինելը պայմանավորված է տաքսիների քանակով»,- մարտի 9-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում, անդրադառնալով տաքսու վարորդների պահանջներին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը:

Նա նշեց, որ թերթի կրպակներից լիցենզավորումը գնելու տաքսու վարորդների պահանջը թույլ կտա յուրաքանչյուր անհատի օրվա վերջում լիցենզիա գնել եւ տաքսի վարել. «Ավելի է վատացնելու իրավիճակը: Մյուսը՝ կայանատեղիներ են պահանջում: Դա քննարկել էլ չեմ ուզում, 30 հազար կայանատեղի չլինելու բան է, հնարավոր չէ»:

Նա համարում է, որ այս պահանջները, դժվար թե վարորդները մտածած լինեն. «Ընդհանրապես մեր հասարակական կազմակերպությունը սկզբից Տիգրանի հետ աշխատում էր: Անցած շաբաթ նամակ է գրել կառավարություն, որտեղ գրել է, որ դրածո հասարակական կազմակերպությունների հետ են հանդիպում նախարարությունում, իր հետ հանդիպող չկա: Ինքը մեր կազմակերպությանն էր դրածո անվանել: Ես միանգամից ասեմ, որ դատի եմ տվել դրա համար, չնայած, որ ստորագրած էր Մխիթար Օհանյան, հետո պարզվեց, որ ինքն է: Ես, որ զանգահարեցի, թե ինչ եք գրել, ճանաչո՞ւմ եք ինձ, այդ Մխիթարն ասաց՝ չէ, չեմ ճանաչում, ես չեմ գրել, գրել են, ես ստորագրել եմ: Տիգրանն է զանգել մեր փաստաբանին, հանդիպում էր խնդրել, եկավ, ասացի՝ չես ամաչո՞ւմ, այս ի՞նչ ես գրել: Ասաց՝ ես պատրաստ եմ հերքել, դատի չտալ, բայց մի մասը, թե չէ նախարարությունը հետո իմ դեմ կօգտագործի այդ հերքումը: Ասացի դա քո խնդիրն է, գրել էր՝ աթեիստ է,  ասացի՝ հա՛, ես աթեիստ եմ, ես չեմ հերքում, կարող ես գրել նաեւ, որ Ձմեռ պապուն չեմ հավատում: Մանկապարտեզ վիճակ է»:

Գեւորգ Դոստուրյանը նշեց, որ գործով դատական նիստը նշանակվել է մայիս ամսին. «Այն գլխից այդ մարդն ասում էր՝ իր նպատակը ավտոկայան է ունեցել, աշխատեցրել է, իր նպատակը դա հետ բերելն է: Սկզբում ավտոկայաններ էր նախարարությունից պահանջում, ավտոկայաններ տվեք, ես այնտեղ բուժզննում, տեխզննում անցկացնեմ: Մի վեց ամիս հետո հայտարարեց տարածքներ տվեք, ես պարկեր սարքեմ: Այսինքն` անընդհատ մի բան պոկի, նպատակը դա է»:

Այս առնչությամբ Aravot.am-ը կզրուցի «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031