«Գերմանիայի Բունդեսթագի բոլոր խմբակցությունները միակարծիք են, որ մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ցեղասպանություն է, ինչը պետք է դատապարտվի»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, ԱԺ փոխնախագահը մասնակցել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի քննարկումներին:
«Ես Հանդիպում եմ ունեցել Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրի հետ, որը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ երեք նախագծերի հեղինակներից մեկն է: Նա այդ հանդիպման ընթացքում վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայոց ցեղասպանությունը 2016 թվականին դատապարտվի Գերմանիայի Բունդեսթագի կողմից: Դրանից հետո ես հանդիպել եմ նաև Բունդեսթագի փոխխոսնակ տիկին Բուլմանի հետ, որը նույնպես հստակ ասել է, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են, որը պետք է դատապարտվի», հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Ի դեպ, Բունդեսթագում արդեն շրջանառության մեջ է դրված Հայոց ցեղասպանության դատապարտման երեք նախագիծ, որոնք ներկայացվել են տարբեր խմբակցությունների կողմից: ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այդ խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել միացնել իրենց նախագծերը և հասնել նրան, որ 2016 թվականին Բունդեսթագը դատապարտի Հայոց ցեղասպանությունը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ