Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրանիկ Գալստյանն այսօր Ռիգայում լուրջ քննություն պետք է հանձնի

Մարտ 09,2016 12:20

Լատվիայի մայրաքաղաքի «Արենա Ռիգա» մարզահամալիրում երկրորդ օրն ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայինների 65 եւ 97 կգ քաշային ըմբիշներին:

Հայաստանն այսօր ներկայացուցիչ ունի միայն 97 կգ քաշային կարգում՝ Անդրանիկ Գալստյանը: Մեր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն իր օգնականների հետ նպատակահարմար է գտել, որպեսզի 65 կգ քաշային, աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, որը դեռ պետք է հանդես գա օլիմպիական վարկանիշային մրցաշարերում, Եվրոպայի այս առաջնությանը մասնակցի մեկ կարգ ավելի բարձր՝ 70 կգ քաշային կարգում: Իսկ երիտասարդ Անդրանիկ Գալստյանը, որը մեծահասակների մեջ մրցափորձի պակաս ունի, 1/8 եզրափակչում մեկնարկելու է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆարիխ Յասարլիի հետ գոտեմարտով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031