Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություն է անցկացրել, որի ընթացքում իրականացվել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռների երկրորդ փորձարկումը։ Այս մասին տեղեկացրել է «Թասնիմ» լրատվական կայքը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Qadr-H և Qadr-F տեսակի բալիստիկ հրթիռների փորձարկումը կատարվել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հյուսիսում։ Բալիստիկ հրթիռները խոցել են հրթիռի մեկնարկային կետից 1400 մետր հեռավորության վրա գտնվող պայմանական թիրախը։
Կայքի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, որով տեղեկացվում է, թե զորավարժություններն անց են կացվում, որպեսզի ցույց տան, որ իրանական զինված ուժերը մշտապես պատրաստ են հետ մղել պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած ուժին։