Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրվանից հետո Հայաստանը թիմային հաշվարկում ընթանում է 5-րդ տեղում

Մարտ 09,2016 12:13

Երեկ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկեց Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը հանգամանքների թելադրանքով մասնակցում է մի փոքր փոխված՝ երիտասարդացված, կազմով:

Մեկնարկային օրը մեր հանրապետությունից մրցագորգ մտան երիտասարդ ըմբիշներ, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 97 կգ քաշային Շամիր Աթյանը:

Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում մոլդավացու նկատմամբ առավել քան համոզիչ հաղթանակ տանելուց հետո հաջորդ գոտեմարտում պարվեց բելառուսցի մրցակցին ու դուրս մնաց մեդալների համար պայքարից:

Շամիր Աթյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից եւ 10-0 հաշվով հաղթեց շվեյցարացի Լուկաս Ռիեսին, իսկ քառորդ եզրափակչում նույն հաշվով զիջեց Շամիլ Կուդիամագամեդովին: Եվ քանի որ ռուսաստանցին մտավ եզրափակիչ (նա ուշ երեկոյան նվաճեց նաեւ չեմպիոնի կոչումը), հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Սփոփիչ գոտեմարտում Շամիրը համառ պայքարում հաղթեց սլովակ մրցակցին, իսկ վճռորոշ մարտում պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ուկրաինացի Իբրահիմ Ալդատովին:

Շամիր Աթյանի, ընդհանուր առմամբ, հաջող մասնակցության շնորհիվ Հայաստանի հավաքականն 1-ին օրվանից հետո թիմային հաշվարկով ընթանում է 5-րդ տեղում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031