Հայաստանի հավաքականի առանցքային պաշտպաններից մեկը՝ Ռոբերտ Արզումանյանը, որոշել է այլեւս հանդես չգալ հավաքականի կազմում։ Թեպետ նա որպես պատճառ նշել էր այն, որ Եվրո-2016-ի ընտրական փուլում Ալբանիայից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո հավաքականին մեղադրել էին, թե խաղը «ծախված» է եղել, ու Արզումանյանն էլ կոնկրետ անուններ չէր նշել, բայց ակնհայտ էր, որ խորքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ նրա նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կոնֆլիկտն է։
Ռուբեն Հայրապետյանն էր հավաքականի մի շարք խաղացողների մեղադրել այդ աղմկահարույց պարտության մեջ, որին ի պատասխան հավաքականի խաղացողները բաց նամակով արձագանքեցին ՀՖՖ նախագահին՝ հերքելով իրենց հասցեին մեղադրանքները։
Ցավոք սրտի, ինչպես երեւում է, հավաքականի խաղացողներ-ՀՖՖ հակամարտությունը ավելի է խորացել։ Մասնավորապես, երեկ Հայաստանի առաջատար մարզական պարբերականը՝ Armsport.am-ը հայտնել է, որ հավաքականում սկսվել են անհասկանալի կադրային փոփոխություններ, որոնք նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ցանկությամբ չեն կատարվում։ Ըստ այդմ, Վարուժան Սուքիասյանը հրահանգ է ստացել հավաքական չհրավիրել հիմնական դարպասապահ Գեւորգ Կասպարովին, պաշտպան Ռոբերտ Արզումանյանին եւ հարձակվող Յուրա Մովսիսյանին։ Այսպես ասած, «սեւ ցուցակում» են հայտնվել այս երեք խաղացողները։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում