Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկների 75 տոկոսը չկան «Ընտրական օրենսգրքի» նախագծում

Մարտ 09,2016 12:04

Ինչպես հայտնի է, ս.թ. փետրվարի 5-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական զեկույցը։ Ի թիվս այլ դրույթների, զեկույցում ներառված են մի շարք հանձնարարականներ ՀՀ ընտրական վարչարարության բարելավման ուղղությամբ։

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» որոշեց ուսումնասիրել, թե այդ հանձնարարականներից որո՞նք են տեղ գտել մարտի 2-ին հրապարակված ընտրական օրենսգրքի նախագծում։

Այսպիսով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հենց Ընտրական օրենսգրքին վերաբերվող 16 առաջարկություններից Ընտրական օրենսգրքի նախագծում ամբողջությամբ ներառված են 2-ը և ևս 2-ը՝ մասնակի: Առաջարկություններից 12-ը (այն է՝ 75 տոկոսը) որևէ կերպ տեղ չեն գտել օրենսգրքի նախագծում:

Իշխանությունների կողմից անտեսված պահանջների թվին է պատկանում ընտրական օրենսգրքի նախապատրաստման հրապարակայնության ապահովումը, ընտրությունների վերահսկման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, բողոքարկման արդյունավետության և կեղծիքներ կանխարգելող մեխանիզմների մասին առաջարկները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031