Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքն ավելացել է չորս անգամ. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 09,2016 11:55
artaqin partq

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է ահռելի տեմպերով, եւ հիմա այն հատել է 5 մլրդ դոլարի սահմանագիծը՝ մոտենալով ռիսկային համարվող ՀՆԱ 50 տոկոսին։ Եթե 2007թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին պարտքը 1 մլրդ 448 մլն 905 հազար ԱՄՆ դոլար էր, ապա 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձել 15 մլրդ 78,7 մլն դոլար (իսկ արդեն այս տարվա մարտի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 մլրդ 120,4 մլն դոլար)։

Հայաստանի պետական պարտքի ավելացման տեմպերին օրերս անդրադարձել է Համաշխարհային բանկը «Հայաստան. ամենամսյա տեղեկագրում»։ Ըստ այդմ. «Հարկաբյուջետային դեֆիցիտը, որը կազմեց ՀՆԱ–ի 4 տոկոսը, հիմնականում ֆինանսավորվեց արտաքին պարտքի միջոցով, այդ թվում՝ եվրոբոնդեր եւ բյուջետային աջակցություն ԵՏՄ հակաճգնաժամային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից, ինչն էլ հանգեցրեց ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի 48 տոկոս մակարդակի»։

Նկատենք, միանգամայն նորմալ երեւույթ է, երբ պետությունը որեւէ այլ երկրից կամ միջազգային կառույցներից պարտք է վերցնում։ Բայց սա նորմալ է, եթե վերցված գումարները ներդրվում են տնտեսության մեջ եւ օգտագործվում ըստ նպատակի։ Ինքներդ եք հասկանում՝ եթե այդ գումարներով իրականացվում են մեծ եկամուտներ բերող ծրագրեր, ապա երկիրը հնարավորություն է ունենում մի կողմից փակել պարտքը, մյուս կողմից՝ զարգանալ։

Մինչդեռ Հայաստանում Սերժ Սարգսյանի իշխանությունը պետական պարտք կուտակել է ընդամենը տնտեսության գոյությունը քարշ տալու, երկրում թվացյալ կայունություն պահպանելու, փլուզումները կանխելու, բյուջեի դեֆիցիտը փակելու, եւ այդպես հասարակական դժգոհությունները հնարավորինս մեղմելու համար։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031