«Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ ֆինանսական հարցերով պատասխանատու Աբրահամ Մանուկյանին։
– Չե՞ք կարծում, որ վերջերս ԲՀԿ-ում անառողջ մթնոլորտ է։ Ինչի՞ հետ է կապված։
– Տարաձայնությունները միշտ էլ կլինեն, լինելու են, քանի դեռ կուսակցությունը հստակ իր ապագայի ճանապարհացույցը չի կազմել։
– Ո՞րն է ճանապարհացույցը, միայն իշխանական կոալիցիա՞ն։ Վերջերս Վահան Բաբայանն էլ հրաժարական տվեց… Էլի՞ կլինեն պառակտման դրսեւորումներ։
Կարդացեք նաև
– Երբ տեղի է ունեցել հանդիպում, որից բխել է Վահան Բաբայանի հրաժարականը, ես հանրապետությունում չեմ եղել։ Բայց վերադարձել եմ, տեղեկացել եմ, որ դա կոալիցիա մտնել-չմտնելու հետ որեւիցե կապ չունի։
Տարբեր սայթերում գրում են, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ, դրա համար մամլո խոսնակը պաշտոնից հրաժարվեց։ Բաբայանը շատ ավելի բարձր պաշտոն ունի՝ ԲՀԿ-ի քարտուղարն է։ Եվ պատճառը 100 տոկոս դա չի։ Վահան Բաբայանը միայն հրաժարվել է մամուլի խոսնակ լինելու պարտավորությունից, ոչ թե կուսակցության քարտուղար լինելուց։ Բաբայանը շատ լավ արդարացնում էր նաեւ այդ գործը՝ համատեղելով…
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում