Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԲ-ի այս կանխատեսումը վատագույնն է անցած հինգ տարիների համար. «Ժողովուրդ»

Մարտ 09,2016 11:25

Համաշխարհային բանկը նախօրեին հրապարակել է ամենամսյա տնտեսական տեղեկագիրը, որում Հայաստանի հետ կապված կանխատեսումները, մեղմ ասած, հուսադրող չեն։

Ըստ ՀԲ-ի՝ մեր երկիրն այս տարի կունենա ընդամենը 2,5 տոկոս տնտեսական աճ, ինչը անգամ նախորդ տարվա համեստ ցուցանիշից՝ 3 տոկոսանոց աճից էլ պակաս է։

Իհարկե, ՀԲ-ի այս կանխատեսումը նորություն չէ, այդ մասին այս կառույցի ներկայացուցիչները հայտարարել էին դեռեւս անցած տարեվերջին՝ 2016թ. պետական բյուջեի ընդունման ժամանակ, պարզապես արդեն այս տարվա առաջին եռամսյակի իրողությունները նկատի առնելով՝ ՀԲ-ի այս կանխատեսումն առավել հիմնավոր է եւ, փաստորեն, այն վատագույնն է անցած հինգ տարիների համար։

Նշենք, որ 2010թ.-ից ի վեր ամենացածր տնտեսական աճն արձանագրվեց նախորդ տարի, եւ եթե ՀԲ-ի այս կանխատեսումն իրականանա, դա կնշանակի, որ Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով գնում է դեպի ճգնաժամ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031