Մարտի 4-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1973 թ. ծնված Անդրանիկ Վարդանյանը և 1993 թ. ծնված Անդրանիկ Ավետիսյանը նավակով դուրս են եկել Սևանա լիճ և անհետ կորել:
Որոնողական աշխատանքների արդյունքում՝ մարտի 6-ին, ժամը 10-ի սահմաններում, լճից հայտնաբերվել է Ա. Վարդանյանի դիակը, իսկ ժամը 14-ի սահմաններում՝ Ա. Ավետիսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն