Հարցազրույց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ
– Դուք անցած տարեվերջին ասուլիս տվեցիք այդ մասին, ճիշտ է, փակագծերը շատ չբացեցիք, բայց ասացիք, որ անազնիվ քայլեր են եղել մեր որոշ ֆուտբոլիստների կողմից։ Այս առումով ժամանակը չէ՞ ավելի մանրամասնելու, թե ինչ էր տեղի ունեցել։
– Ֆուտբոլում շատ բաներ կան, որ զուտ ֆեդերացիայի եւ պետության շահերից ելնելով, պետք է չբարձրաձայնվեն։
– Բայց մենք առաջիկայում ինչ- որ քայլեր կտեսնե՞նք այդ առումով։ Կպատժվե՞ն նման քայլեր արած անձինք, որ գոնե դաս լինի մյուսների համար։
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ՝ պատժելու խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք նվիրված չեն ազգային հավաքականին, չեն հրավիրվի հավաքական։
– Դրանից չի՞ տուժի մեր հավաքականը։
– Ես կարծում եմ՝ ոչ։ Երբ մարդը գալիս է հավաքական եւ նվիրված չի խաղում, դա նշանակում է՝ մենք 11 հոգու փոխարեն 10 հոգով ենք խաղում։ Եթե երկուսը չեն խաղում, մենք 9 հոգով ենք խաղում։ Այսինքն՝ ավելի լավ է նրանց փոխարեն երիտասարդ ֆուտբոլիստ խաղա, որը նվիրված է։ Եթե նվիրված չի խաղում, «պռավալ» է գնում ամբողջ խաղը։ Չէ որ մարզիչը խաղից առաջ կառուցում է խաղ, մարտավարություն է մշակում 11 հոգու հետ, եթե մեկը չկա, ամբողջ սխեման խախտվում է, մարզիչի տակտիկական մտահղացումները տապալվում են։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում