Լրահոս
Օրվա լրահոսը

Նահանջի ճանապարհ Բաքվի համար. «Ժամանակ»

Մարտ 09,2016 10:22

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հաստատակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի փոփոխության հասնելու և Մինսկի խմբի ամբողջական ձևաչափի գործարկման հարցում: Ազիմովը հայտարարել է, որ այդ մասին առաջարկն արվել է ԵԱՀԿ գործող նախագահող Գերմանիային, և սպասում են արձագանքի: Նրա խոսքով՝ եթե Մինսկի խումբն ամբողջությամբ գործարկվի, ապա Ադրբեջանն այդ պայմաններում շահավետ իրավիճակում կհայտնվի:

Բաքվի ակնկալիքները պարզ են ու հասկանալի՝ նկատի ունենալով այն, որ Մինսկի խմբում է նաև Թուրքիան, որը սակայն չի կարողանում տեղ գտնել միջնորդական ձևաչափում, քանի որ միջնորդությունն իրականացնում են եռանախագահները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Բաքուն բացահայտորեն դժգոոհում է նրանց գործունեությունից, հատկապես Միացյալ Նահանգների, որի ներկայացուցիչ համանախագահին մեղադրում է հայամետության մեջ: Մինսկի ձևաչափի ընդլայնման դեպքում Բաքուն, իհարկե, կստանա որոշակի մանևրի հնարավորություն, ինչը չունի այս պարագայում՝ եռանախագահողների ֆորմատում:

Կհաջողվի՞ Բաքվին հասնել ֆորմատի փոփոխության, թե՞ ոչ՝ բավական բարդ է ասել: Համենայնդեպս, միջազգային կոնյունկտուրայի առումով առայժմ ակնհայտ է, որ նման նախադրյալներ չկան, իսկ ԵԱՀԿ նախագահող Գերմանիան իր աջակցությունն է հայտնում եռյակի գործունեությանը, ինչը նշանակում է, որ անուղղակի մերժվում է Բաքվի առաջարկը: Չի բացառվում, որ միջնորդական ձևաչափի փոփոխությունը Բաքվի համար ներկայումս կունենա փոխարինող նշանակություն:

Խնդիրն այն է, որ երկար ժամանակ Ադրբեջանը շեշտը դնում էր ռազմատենչության վրա, սակայն ինչպես երևում է այս առումով Բաքվի քաղաքականությունը մոտեցել է սպառմանը: Բանն այն է, որ այստեղ մի կողմից դեր խաղաց համանախագահների ճնշումը, մյուս կողմից՝ ռուս-թուրքական հակասությունները, հարաբերությունների լարումը: Ադրբեջանը զրկվեց ռազմատենչության որոշակի միջազգային մթնոլորտից և այսօր, իհարկե, կանգնած է բավական հակասական իրադրության առաջ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031