Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Շահեն Պետրոսյանի՝ 49 դոլարով թռիչք Երեւանից հնարավոր չէ. «Հրապարակ»

Մարտ 09,2016 10:18

Հիմնադիրները խոստանում են, որ «Արմենիա» ավիաընկերությունն անհավանական ցածր գներով է թռչելու Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Ասիա՝ ընդամենը 49 դոլարով։ Սա շատերին է կասկածելի թվում։ «Նման գներ հնարավոր չեն,- ասում է քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը,- միայն օդանավակայանի ծառայությունների գինը՝ գումարած «օդի» հարկը, որ կա, գումարվելով՝ արդեն 50 դոլարից ավելի են»։

Սա կարող է սովորական գովազդային «տրյուկ» լինել, երբ ավիափոխադրողը ցածր գներով ուղեւոր է գրավում, բայց մարդիկ գալիս են տոմս գնելու, եւ նրանց ասում են՝ էժան տոմսերն արդեն վերջացել են։

«Արմենիան» դեռ օդ չբարձրացած, արդեն մրցակից է ձեռք բերել, ի դեմս ռուսական «Պոբեդայի», որը «Աէրոֆլոտի» բյուջետային դուստր ձեռնարկությունն է եւ հայտնի է իր ցածր գներով։ Փետրվարի 27-ին այս «լոուկոստերը» (ցածր գներով աշխատող ավիաընկերությունը) Հայաստան, Չեռնոգորիա եւ Կիպրոս թռչելու թույլտվություն ստացավ։ Հավանաբար, հենց այս ընկերությունը կփորձի շուկայից դուրս մղել հայկական «լոուկոստերին», ինչպես ժամանակին ռուսական ընկերությունները՝ «էյր Արմենիային»։

Արդյոք սա ե՞ւս մի անհույս փորձ է։ Ի՞նչ ռիսկ է արել հայ-վրացական «Արմենիան»՝ մտնել հայկական շուկա։ Ըստ Շահեն Պետրոսյանի, սա կարող է կապված լինել Վրաստանում մրցակցության սրման հետ, որի հետեւանքով Airzena-ի օդանավերը պարապուրդի մեջ են։ Հայտնի է, որ հենց այս օդանավերն է շահագործելու «Արմենիան»: Նրանց օդանավերը Թիֆլիսում պարապ կանգնած են, քանի որ այնտեղ արդեն այլ ցածր գներով ընկերություններ են թռչում, եւ որպեսզի իրենց օդանավերը հնարավորություն ունենան կանգնելու համար ամսավճար տալ, ուզում են ընդլայնել աշխարհագրությունը հայկական շուկայի հաշվին»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Չէ, մենակ հնարավոր ա հայկական ավիացիայի գումաներով արտասահմաննեչրում կայֆեր անել ու քայքայել ավիացիան: Շահեն Պետրոսյանը չէ՞ր կանգնած մեր ավիացիան ավիրելու ակունքներում: Ո՞նց էր հայտնվել ավիացիայում, ու հիմա էլ ո՞նց ա խոսում ավիացիայից, երբ դրանից հասկանում ա ինքնաթիռ երբեք չնստած մարդու չափ: Հը՞:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031