Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդին» վնասազերծած վկա ոստիկանը Ռուսաստանո՞ւմ է

Մարտ 09,2016 14:00

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, օրեր առաջ շարունակվեց Հարություն Մկրտչյանի եւ Արգիշտի Գոմցյանի քրեական գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ շտապօգնության մեքենայով «Արմենիա» բուժկենտրոն ալկոհոլային թունավորման ախտորոշմամբ տեղափոխված Հարությունը կաթիլայինը միացնելուց վայրկյաններ անց դուրս է փախչել հիվանդասենյակից, կիսամերկ հարձակվել է անվտանգության աշխատակիցների վրա, շրջել թթվածնի բալոնը, իր ընկերոջ հետ ստացել են տասնյակ մարմնական վնասվածքներ:

Տուժող Վ. Ղազարյանի եւ վկա Դ. Վահանյանի՝ ՌԴ մեկնելու կապակցությամբ հրապարակվեցին եւ հետազոտվեցին վերջիններիս նախաքննական ցուցմունքները, որոնց արդյունքում ի հայտ եկան բազմաթիվ հակասություններ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների հետ: Մասնավորապես, թթվածնի բալոնը Հարություն Մկրտչյանի կողմից շպրտելու, ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության մտնելու եւ հարվածներ հասցնելու կապակցությամբ եւ մի շարք այլ հարցեր, որոնք խիստ կարեւոր են այս գործի ելքի ճիշտ լուծման համար:

Հարություն Մկրտչյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի կողմից այդ ցուցմունքների հետ կապված հայտնվել է անհամաձայնություն, մատնանշվել բազմաթիվ հակասություններ: Պաշտպանը հայտնեց, որ առանց այդ վկաների հարցաքննության, առանց նրանց հարցեր տալու, հնարավոր չէ փարատել եղած բոլոր կասկածները: Պաշտպանը տեղեկացրեց, որ վկաներից մեկը, որը ներկայումս գտնվում է ՌԴ-ում, ոստիկանության պահպանության բաժնի աշխատակից է եւ որ նրա՝ ՌԴ մեկնելը խիստ կասկածելի է` առանց աշխատանքից ազատվելու կամ գործուղման մեկնելու պատճառաբանության: Ի դեպ, դատարանն այս հանգամանքը չէր ստուգել եւ չէր պարզել, այլ բավարարվել էր այն տեղեկությամբ, որը ստացվել էր: Տուժող ոստիկանի՝ Գ. Մարդանյանի վերաբերյալ որոշում է կայացվել նրան բերման ենթարկելու մասին:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 9-ին:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
08.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031