Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սիրիահայերն ու մյուս քաղաքացիները պիտի մնան Սիրիայում». Վերապատվելի Հարություն Սելիմյան». «Ամերիկայի Ձայն»

Մարտ 08,2016 23:03

Սիրիայում ընդհարումների դադարեցումը շարունակվում է, ինչը ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դը Միսթուրայի խոսքերով, Սիրիայում անցած հինգ տարիների ընթացքում գրանցված ամենաերկարատեւ դադարն է։

Սակայն, ասում է նա. «Պետք է ընդունել, որ բոլոր դադարների ու հրադադարների ընթացքում, ինչպես այս դեպքում եւս, որոշ տեղերում մարտերը շարունակվում են, ինչպես Համայում, Հոմսում, Լաթաքիայում ու Դամասկոսում»։

Մինչեւ 2013 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումն այստեղ ավելի քան 1ՕՕ հազար հայ էր ապրում։ «Այսօր մնացել է մոտ 23 հազար հայ», «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը «Սկայպ»-ի միջոցով Հալեպից պատմում է Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Վերապատվելի Հարություն Սելիմյանը։

Սիրիայում հիմնովին ու մասնակի կործանվել է 3 եկեղեցի, որոնց մեծ մասը՝ Հալեպում։ Այս օրերին, սակայն Հայկական եկեղեցին կրոնական ու էթնիկ մյուս փոքրամասնությունների հետ կազմել է ուրույն հարաբերություններ ու ամեն ամիս հանդիպումներ անցկացնելով, քննարկում են ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու անելիքները։

Սիրիայի հարցով փորձագետներն ասում են, թե ճգնաժամի մեջ հայտնված կողմերը պետք է ջանք չխնայեն քաղաքական բանակցություններ սկսելու համար, եթե ուզում են այստեղ հաստատել հարատեւ խաղաղություն։ Բրուքինգսի հաստատության վերլուծաբաններից Ստիվըն Հեյդեմանի խոսքերով.

«Այժմ կարճ ժամանակով բացվել է մի պատուհան, որը պիտի օգտագործվի քաղաքական գործընթացների համար։ Սակայն, եթե այս ժամանակահատվածը բաց թողնվի, հակամարտությունը, հավանաբար, կվերսկսվի անցած հինգ ամիսների պես ուժգին»։ Եվ Հարություն Սելիմյանը հորդորում է միջազգային համայնքին անել հնարավորինս՝ զինադադարը լիովին ուժի մեջ մտցնելու ու բանակցություններ սկսելու համար։

ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դը Միսթուրան նախատեսել էր Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջեւ բանակցությունները վերսկսել մարտի առաջին տասն օրերի ընթացքում։ Սակայն միջազգային համայնքի նպատակը պիտի լինի ոչ թե Սիրիայի բնակչության համար գաղթի  ճանապարհ ապահովելը, այլ՝ այստեղ նրանց պահելը, ասում է Վերապատվելի Հարություն Սելիմյանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031