Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առիթով, էքստրեմալ զգացողությունների սիրահար կանանց և աղջիկներին անակնկալ էր սպասվում Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանի և «Սկայբոլ» ընկերության կողմից:
Երևանյան համայնապատկերը թռչնի թռիչքի բարձրությունից՝ օդապարիկից տեսնելու հնարավորություն ունեցան բոլոր ցանկացողները:
Օդապարիկով անվճար թռիչքը միակ անակնկալը չէր. վայրէջքից անմիջապես հետո համարձակ հայուհիները ստացել են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներն ու ծաղիկներ:
Կանանցից շատերը խոստովանել են, որ առաջին անգամ է նման հնարավորություն ընձեռվում, ինչի համար շնորհակալություն են հայտնել ու ընդգծել, որ 2016-ի մարտի 8-ն, ըստ էության, իրենց համար դարձավ երազանքի իրականացման օր:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն