Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

25 տարի անց Ադրբեջանից բռնագաղթվածներին սեփականաշնորհում են հանրակացարանի սենյակները

Մարտ 08,2016 19:45

25 տարի հանրակացարանում բնակվելուց հետո Ադրբեջանից 1988-1992 թվականներին բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած Անահիտ Սուրենի Առուստամյանը, Էլմիրա Արշակի Շուրիգինան, Յանա Յուրիի Շուրիգինան սեփական տուն կունենան, ավելի ճիշտ` սենյակ:

Կառավարությունը որոշել է Երեւանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Աբովյանի ճարտարագիտական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարանի սենյակները, որտեղ վերանշյալ քաղաքացիները բնակվում են 1988-ից ի վեր, սեփականաշնորհել այդ բնակիչներին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի մարտի 10-ի օրակարգից:

Ըստ նախագծի, բնակիչների հետ կկնքվի նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի եւ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը թողնելով նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

Հարցը, մարտի 10-ի վարչապետ Հովիկ Աբրահամյանին կներկայացնի պետգույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031