Այսօր Հանրապետության հրապարակը լցվել էր ազգային երգ ու պարով: Նարեկացի Արվեստի Միության «Նարեկ» երգչախումբը և «Կարին» ազգագրական պարի համույթի դուստր խմբերից «Մենք»-ը եկել էին իրենց նվերը մատուցելու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և երգ ու պարով մեկնարկելու կանանց միամսյակը:
«Նարեկ» երգչախմբի ղեկավար Նարինե Դավթյանը նշեց, որ սա առաջին համագործակցությունն է «Մենք» խմբի հետ, սակայն ոչ վերջինը. «Մենք որոշել էինք ազգային երգով նվեր մատուցել հայ կանանց այնուհետև խորհրդակցեցի Ստեփանի հետ և ստացվեց այս գեղեցիկ համագործակցությունը»:
«Մենք» ազգագրական պարի համույթ ղեկավար Ստեփան Թորոյանն ավելացրեց, որ չնայած «Նարեկ» -ի հետ առաջին համագործակցությունն է սակայն Նարեկացի արվեստի կենտրոնի հետ արդեն տաս տարի է ինչ համագործակցում են. «Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Նարեկացու սրահում կազմակերպվում է ազգագրական պարերի բաց ուսուցում, որտեղ հարյուրավոր երիտասարդներ գալիս են պարել սովորելու»:
Կարդացեք նաև
Ստեփանը շնորհավորեց նաև կանանց միամսյակը. «Մեր հայ կանանց և աղջիկներին ցանկանում ե համբերություն, քանի որ ցանկացած աշխատանքից ամենից դժվարը սերունդ դաստիարակելն է, հասարակությանը արժանի զավակ մեծացնելը, և դա շատ մեծ ու սրբազան առաքելություն է»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ