Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարա Ահարոնյան. Կարծրատիպերը էլ ավելի են խոչընդոտում, որ մենք հասնենք իրական հավասարությանը

Մարտ 08,2016 17:45

«Մինչեւ հիմա Մարտի 8-ը գեղեցկության, ծաղիկների օր էր, եւ իր իրական իմաստը կորցնում էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը:

Նա նշեց, որ կարեւորում է Մարտի 8-ին հանրությանը հիշեցնելը, որ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռ առկա են խնդիրներ. «Կանայք, լինելով մեծամասնություն, շատ ոլորտներում ունեն խնդիրներ: Իհարկե՛, պայքարը միայն այսօրվա համար չէ, ամբողջ տարին ենք պայքարում, բայց այսօրը, լինելով սիմվոլիկ օր, ինձ թվում է կարեւոր է, որ այդ հարցերը մի քիչ բարձրացնենք, ավելի հանրային դարձնենք»:

Հարցին, թե որո՞նք են այդ խնդիրները, Լարա Ահարոնյանը պատասխանեց. «Շատ տարբեր ոլորտներում խնդիրներ ունենք՝ սկսած քաղաքականությունից, որտեղ կանայք ներգրավված չեն՝ լինելով 52 տոկոսը՝ մեծամասնությունը՝ միայն 9 տոկոսն է որոշում կայացնողների մեջ տարբեր քաղաքական շերտերում: Տնտեսական առումով նույնպես՝ կանայք շատ ավելի աղքատների մեջ են, հետո շատ ավելի քիչ են՝ չնայած, որ իրենց կրթությունը շատ ավելին է: Կանայք չկան տնտեսական բարձր ոլորտներում, մենեջմենթի ոլորտներում, եւ շատ ավելի քիչ է նրանց աշխատավարձը: Երեկ տվյալներն արդեն հրապարակվել են, որ կանայք տղամարդկանցից 36 տոկոս պակաս աշխատավարձ են ստանում տարբեր ոլորտներում:

Նույնը՝ բռնության առումով՝ չունենք ընտանեկան բռնության մասին օրենք, ընտանեկան բռնության դեպքերը շատ են, եւ չկան մեխանիզմներ դրանց ճիշտ պատասխան տալու: Հասարակության մեջ կա այդ մոտեցումը, որ խնդիր չկա, կանանց իրավունքները խախտված չեն, այդ կարծրատիպերը էլ ավելի են խոչընդոտում, որ մենք ռեալ հասնենք իրական հավասարությանը»:

Լարա Ահարոնյանը նշեց, որ այդ խնդիրներով ոչ միայն կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները պետք է զբաղվեն, այլ նաեւ հենց իրենք՝ կանայք. «Սա բոլորի կյանքի համար է: Կանայք, լինելով տարբեր ոլորտներում, բոլորով պետք է այս հարցին անդրադառնան: Իսկ կոնկրետ կազմակերպությունները կարողանում են ավելի ինստիտուցիոնալ ձեւով հարցերը բարձրաձայնել, շահերի պաշտպանություն անել նաեւ կառավարական տարբեր շերտերում եւ փորձում են մեխանիզմներ ստեղծել պետության հետ միասին, ինչքան որ հնարավոր է: Բայց պայքարը պետք է լինի բոլորի կողմից, դա կազմակերպության կամ մի անհատի պայքարը չէ»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031