Մարտի 8-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ոչ սթափ վիճակում և չի ցանկանում ինքնուրույն իջնել:
Փրկարարներն իջեցրել են Հ. Պ.-ին (ծնվ. 1958 թ.). քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ
Նախարարությունը կիսվեց, բայց անունը դեռ ՏԿԱԻՆ ա՞