Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրադադար. մարդկային կորստի ցավը». «Խնդրում ենք կառավարությանը, որ մինուճար տղաները դիրքեր չբարձրանան»

Մարտ 08,2016 16:36

Մարտի 8-ին՝ Կանանց իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի «Ֆեմինիստ պլատֆորմի» միջոցառմանը միացել էին նաեւ «Հրադադար. մարդկային կորստի ցավը» հասարակական կազմակերպության անդամները:

Հասարակական կազմակերպության նախագահ Աղունիկ Ղուկասյանը նշեց, որ համարում է, որ կազմակերպված ակցիան բոլոր կանանց համար է. «Պարտադիր չէ, որ մեկս մյուսի Մարտի 8-ը շնորհավորենք կամ նվերներ ստանանք: Ինձ թվում է՝ կանանց միջազգային օրը կինը իրավունք ունի բարձրաձայնել իր ցավը: Քանի որ մենք զոհվածների մայրեր ենք, մենք այստեղ հավաքվել՝ մեր ցանկությունը արտահայտելու, որ սահմանում զոհեր չլինեն: Ուզում ենք, որ մինուճար տղաները չգնան սահմանում ծառայեն, ուզում ենք գնան բանակ, բայց ոչ սահմանում ծառայեն, քանի որ ինձ թվում է մինուճար տղա ունեցող ընտանիքների համար ցավալի է: Մենք ողբում ենք, ճիշտ է, բոլորի համար ենք ողբում, բայց երբ կորցնում ես տան մինուճարին, սարսափելի է: Թո՛ղ գնան ծառայեն, բայց թո՛ղ դիրքերում չլինեն, լինեն ուրիշ աշխատանքի, ուրիշ մի բան անեն: Անպայման անցնեն զինվորական ծառայություն, բայց ոչ սահմանում, ոչ կորուստներով»:

Աղունիկ Ղուկասյանը հավելեց, որ միացել են ակցիային իրենց ձայնը հանրությանը լսելի դարձնելու համար. «Խնդրում ենք կառավարությանը, որ մինուճար տղաները դիրքեր չբարձրանան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031