Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի զեկույց. Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռն ավելի բարձր է, քան Եվրոպայում

Մարտ 08,2016 16:27

2016թ. մարտի 8-ին Եվրոպայի խորհուրդը հրապարակել է 2014թ. եվրոպական երկրների բանտերում տիրող իրավիճակի մասին զեկույցը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռը տարեցտարի ավելանում է։

2014թ. Հայաստանում կալանավորների 4,8%-ը եղել են կանայք:
Եվրոպայում դատապարտվածների ընդհանուր թվի 5%-ն են կազմում թույլ սեռի ներկայացուցիչները։

Զեկույցի տվյալների համաձայն՝ 2014թ. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն էր կրում 3979 դատապարտյալ։ Այս ցուցանիշը բարձր է եվրոպական միջինից. եթե Եվրոպայում ամեն 100.000 բնակչի հաշվով կա 124 կալանավոր, ապա Հայաստանում այդ թիվը 131,9 է։

Համեմատության համար բերվում է 2005թ. ցուցանիշը. այդ տարի Հայաստանում 100.000 բնակչի հաշվով կար ընդամենը 87 բանտարկյալ։

2014թ. Հայաստանում կալանավորների 46,7% դատապարտված է եղել 5-10 տարվա ազատազրկման։

Զեկույցում նշվում է նաև, որ 2013թ. Հայաստանի Քրեակատարողական վարչության (ՔԿՎ) տարեկան բյուջեն եղել է 13,5 միլիոն եվրո, յուրաքանչյուր կալանավորի վրա օրական ծախսվել է միջինը 9,3 եվրո, որը 5 անգամ պակաս է եվրոպական երկրների միջին ցուցանիշից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031