Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարտի 8-ը օր է պայքարելու, ընդվզելու խտրականությունների եւ բռնությունների դեմ» (Ֆոտոշարք)

Մարտ 08,2016 16:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի «Ֆեմինիստ պլատֆորմը» կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ քայլերթ էր կազմակերպել: Քայլերթին հաջորդել է ստեղծարար անկյունների ակտիվությունը՝ կապոեյրա, նկարչություն, պար, ձեռագործ, յոգա: Օրը կավարտվի «Էօն» հակասրճարանում, որտեղ տեղի կունենա համերգ՝ կին երաժիշտների ձեռքբերումները տոնելու նպատակով: Համերգի հասույթի մի մասը տրամադրվելու է Կանանց ռեսուրսային կենտրոնի եւ կանանց աջակցման կենտրոնի կազմակերպած ֆոնդին՝ ուղղված ընտանեկան բռնությունից տուժած կանանց աջակցությանը:

Էլվիրա Մելիքսեթյան

Էլվիրա Մելիքսեթյան

«Ֆեմինիստ պլատֆորմի» անդամ Էլվիրա Մելիքսեթյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում են բարձրաձայնել այն հանգամանքը, որ Մարտի 8-ը պարզապես ծաղիկներ նվիրելու, ստանալու, ուրախանալու օր չէ, այլ կանանց իրավունքների պաշտպանության. «Մարտի 8-ը օր է պայքարելու, ընդվզելու խտրականությունների եւ բռնությունների դեմ եւ նաեւ տոնելու ձեռքբերումները, որոնք մինչեւ այսօր մեր նախամայրերը ու մենք ունենում ենք հենց կանանց իրավունքների հարթակում»:

Էլվիրա Մելիքսեթյանը նշեց, որ իրենք յուրաքանչյուր տարի տարբեր թեմատիկա են ընտրում Մարտի 8-ը նշելու համար, այս տարի ընտրել են տարբերությունների թեման, եւ օրվա խորագիրն է՝ «Կանայք տարբեր են»:

Էլվիրա Մելիքսեթյանի խոսքերով՝ քայլերթից հետո՝ միջոցառման երկրորդ հատվածի ընթացքն արդեն ուղղված է տոնելուն կանանց իրավունքները, ազատությունները եւ ինքնորոշման իրավունքը. «Փորձում ենք ցույց տալ այն, որ կին ասելով չպետք է հասկանալ ինչ-որ մի դեր, ինչ-որ մի պիտակ, ինչ-որ մի գործառույթ: Կինը շատ բազմազան, բազմաոլորտային երեւույթ է ու յուրաքանչյուր կին ինքն է որոշում, թե որն է իր տեղը եւ դերը կյանքում եւ առհասարակ ինքն ուզո՞ւմ է դա ունենալ, թե՞ չի ուզում: Դրա համար մեր այսօրվա քայլերթի հիմնական խորագիրն ընտրել ենք ընդվզումը՝ բոլոր պիտակների, դերերի, որոնք մեզ տալիս են՝ ցույց տալու համար, որ միանշանակ ոչինչ չկա եւ յուրաքանչյուր կին ինքն է ընտրում իր ինքնորոշման ուղին: Սա մեր կյանքն է, եւ մենք ենք դրա տերը»:

Feminist_13. Feminist_11 Feminist_10 Feminist_9 Feminist_8 Feminist_7 Feminist_6 Feminist_5 Feminist_4 Feminist_3 Feminist_2 Feminist_1

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031