Սիրելի՜ կանայք և աղջիկներ,
շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հրաշալի տոնի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Ձեր ներկայությամբ կյանքն ավելի գունեղ է, վառ, դժվարությունները` հաղթահարելի: Դուք մեր ուրախությունն եք, օջախի սյունը, ընտանիքի լույսը, շրջապատի զարդը, մեր կյանքի գարնան ծաղիկը:
Մաղթում եմ ձեզ գարնանային մշտարթուն գեղեցկություն, անսահման կանացիություն, ներդաշնակություն բնության հետ, լիակատար երջանկություն, թող որ հայ կինը այսուհետ և ընդմիշտ լինի գնահատված, ուշադրության կենտրոնում, նրա ներկայությունը` սպասված:
Շնորհավոր Մարտի 8
ՀՀԿ խմբակցության մամուլի խոսնակ
Յունոնա Մարտիրոսյան