Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքում անակնկալ է մատուցվել Երևանի մետրոյում:
Տոնական ձևավորված վագոնում բոլոր կին ուղևորներին սպասել է անակնկալ՝ կենդանի երաժշտություն, բացիկներ և ծաղիկներ Երևանի քաղաքապետի անունից:
Շնորհավորանքներ են ստացել նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները: Տոնական միջոցառումը հատկապես անակնկալի է բերել զբոսաշրջիկ կանանց, ովքեր նշել են, որ առաջին անգամ են մասնակից դառնում նման հետաքրքիր նախաձեռնությանը:
«Տոնական վագոն» ծրագիրը կշարունակվի օրվա ընթացքում և հայկական հանրահայտ, սիրված ֆիլմերի մեղեդիներով, նաև երևանյան ֆոլկլորի երգերով շնորհավորանքներ կստանան բոլոր ուղևորուհիները:
Երևանի քաղաքապետարան
Տարոնը Երեւանը դարձրել է հարսանիքի սինի, քաղաքապետարանն էլ տարին 12 ամիս զբաղված է փուչիկ փչելով , տաշի տուշի կազմակերպելով : Մետրոյի վագոնն ի՞նչ կապ ունի մարտի8-իհետ կամ քաղաքապետարանը ի՞ նչ կապ ունի մարտի 8ի հետ :