Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ մի տոն չի խանգարի ծանրամարտի կանանց հավաքականի մարզումներին

Մարտ 08,2016 15:52

Ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Նրանք նախապատրաստվում են ապրիլին Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Aravot.am-ն այսօր գլխավոր մարզիչներից հետաքրքրվեց, թե նշելո՞ւ են մարտի 8-ը եւ եթե այո՝ ինչպե՞ս:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գյումրեցու հումորով պատասխանեց. «Առավոտյան մարզմանը որպես նվեր աղջիկներին լրացուցիչ ծանրաբեռնվածություն եմ տվել: Մարզումային գրաֆիկը չի փոխվել: Միայն տղամարդկանց հավաքականն ամբողջ կազմով այսօր վաղ առավոտյան աղջիկներին շնորհավորեց»:

Իսկ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց. «Հավաքում գտնվող ծանրորդներն ու մարզիչները պրոֆեսիոնալներ են ու ամենայն լրջությամբ են մոտենում իրենց աշխատանքին: Բոլորն էլ մնում են իրենց օրվա ռեժիմի մեջ, որին ոչինչ չի կարող խանգարել: Այ, երեկոյան, երբ մարզումային օրը կավարտվի, մենք աղջիկներին տորթ կմատուցենք ու միասին կնշենք տոնը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031