Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Նադյա Սավչենկոն դատվում է խայտառակ պայմաններում` անհեթեթ մեղադրանքով»

Մարտ 08,2016 14:19

Անազատության մեջ գտնվող ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյի մարտի 8-ը այսօր մի խումբ ակտիվիստներ շնորհավորեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ: Նրանք ուկրաինական դրոշն ու Նադյայի լուսանկարը ձեռքներին պահանջում էին ազատ արձակել նրան:

Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսից Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում պահվող ուկրաինական ռազմաօդային ուժերի օդաչու Նադյա Սավչենկոն մեղադրվում է ռուսաստանցի երկու լրագրողի սպանության մեջ:

«Մարտի 8-ը ոչ միայն կանանց իրավունքների, այլեւ կանանց իրավունքների պայքարին համերաշխություն հայտնելու օր է: Այսօր ամբողջ աշխարհի  աչքի առջեւ խիզախ կին, հայրենասեր ազատամարտիկ, Ուկրաինայի սպա Նադյա Սավչենկոն դատվում է խայտառակ պայմաններում` անհեթեթ մեղադրանքով: Կարծում եմ, որ ցանկացած երկրի ազգային ազատագրական պայքարի մասնակիցները պետք է գիտակցեն համերաշխության կարեւորությունը, եւ կոչ եմ անում գիտակից մարդկանց արտահայտել իրենց համերաշխությունը  եւ այսպես շնորհավորել Նադյային»,- դեսպանատան առջեւ ասաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Հարցին, թե ինչ հիմնավորումներ ունի արդարացնելու Նադյա Սավչենկոյին, Տիգրան Խզմալյանն ասաց. «Պատկերացրեք, եթե Հայաստանի տարածքում ադրբեջանցիների դիվերսիոն խումբն առեւանգի հայ սպայի, տանի Ադրբեջան ու դատի հայրենիքը պաշտպանելու համար, դա նույնն է, ինչ արվել է Նադյայի հետ»:

Մանրամասները շուտով տեսանյութում

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garush says:

    Սավչենկոյի նկարն ընչի է առել ցցվել էդտեղ?Գասպարիի կամ էլ Շանթի նկարն առ ու կանգնի մեր դատախազության դուռը:….թուրքերին հարցազրույց գնա տուր:դա քո մոտ լավ է ստացվում:

  2. Առավոտին խորհուրդ կտամ մտնի ՖԲ եւ տեսնի ինչեր է գրում ժողովուրդը այս էժանագին եւ անշուշտ պատվերով «գովազդի» համար:Ցավում եմ,բայց արդեն կասկած չկա,թե ում է ծառայում «Առավոտ»ը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031