Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի վարչապետ. Սահմանադրության մեջ պետք է ամրագրված լինի, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է. Грузия Online

Մարտ 08,2016 13:49

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի տեղեկություններով՝ «Վրացական երազանք» կոալիցիայի քաղաքական խորհուրդը աջակցում է նախաձեռնությանը, որով առաջարկվում է կատարել սահմանադրական փոփոխություն։ Փոփոխությամբ երկրի Մայր օրենքում պետք է ամրագրվի, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։

Վրաստանի վարչապետը հայտնել է նաև, որ այդ նախաձեռնությանը դեմ է Հանրապետական կուսակցությունը, սակայն հանրապետականները դեմ են ոչ թե նախաձեռնության բովանդակությանն, այլ դրա իրականացման գործընթացին։

Վարչապետ Կվիրիկաշվիլիի պնդմամբ, կոալիցիոն կառավարությունը դեմ է ցանկացած տեսակի խտրականություններին։ Անդրադառնալով այս նուրբ թեմային՝ Վրաստանի կառավարության ղեկավարն ասել է. «Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք կոալիցիայի ընդգծված հավատարմությունը սկզբունքներին, որոնք ենթադրում են խտրականության անընդունելիությունն ու դրա արմատախիլ լինելը ցանկացած ոլորտում։ Մենք հանդես ենք գալիս նախաձեռնությամբ, որպեսզի պաշտպանության տակ առնենք արժեքներ, որոնց շարքին է դասվում ամուսնությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031