Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Մարտ 08,2016 13:38

«Սիրելի’ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Դուք մարմնավորում եք իրական հույսը, հավատն ու սերը` գեղեցկության ու բարության հետ այդ ամենն ամբողջացնելով մեր ընտանիքներում եւ շրջապատում: Այս տոնը ոչ թե հիշեցնում է ձեր մասին, այլ` եւս մեկ անգամ ընդգծում ձեզ որպես կին, մայր, որպես քույր ու դուստր, ընդգծում ձեր ներկայությունն ու մասնակցությունը ոչ միայն մարդկանց անձնական, այլ պետության ու հասարակության կյանքում ընդհանրապես: Այդ մասին մշտապես արձանագրում է պատմությունն իր ամփոփագրերում, եւ ժամանակն` իր անընդհատ շարունակականության մեջ:

Սիրելի’ կանայք, դուք հավասարակշռություն եք ապահովում թե՛ ընտանեկան, թե՛ պետական ու քաղաքական միջավայրում, միեւնույն ժամանակ, ճիշտ պահին անհրաժեշտ անհավասարակշռություն ստեղծելով հօգուտ դրականի, բարու, հօգուտ այն ամենի, ինչը գեղեցկացնում է աշխարհը` հաճախ այդ կերպ փրկելով այն: Կարողանալով արարել ու ստեղծել` դուք նաեւ կարողանում եք պահպանել ու պաշտպանել այդ ստեղծածը` յուրովի նպաստելով մեր մշակութային, քաղաքական ու տնտեսական ներուժի ավելացմանը: Դուք այդպես վարվել եք մշտապես` թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակներում, թե՛ պետականության գոյության, թե՛ դրա բացակայության ժամանակ` ընտանիքին վերաբերվելով հայրենիքի հիմնասյան, հայրենիքին`սեփական ընտանիքի նման:

Թեպետ աշխարհաքաղաքական ելեւէջումներն իրենց ազդեցությունն են թողնում նաեւ ներհասարակական փոխհարաբերությունների ու ազգային արժեքների վրա` երբեմն նաեւ իրենց մեջ անհարիր պարտադրանքի տարրեր ներառելով, բայց դուք, սիրելի հայրենակցուհիներ, հավատարիմ եք գեղեցիկի ու սիրո մե’ր արժեհամակարգին, ինչը կենսական է մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար: Իսկ դա բնավ չի խանգարում քայլել ժամանակին համընթաց, հաջողությամբ դրսեւորվել աշխատանքում, արվեստում ու քաղաքականության մեջ` միաժամանակ մնալով ընտանեկան օջախի հավատարիմ պահապանը: Հասկանալով, թե որքան դժվար է դա, պետությունը ձգտում է լինել ձեր աջակիցը, կիսել ձեր ծանրաբեռնվածությունը:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ջերմությամբ ու գեղեցկությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031