ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Ստեֆան դի Մաստուրան կոչ է արել Դամասկոսին և սիրիական ընդդիմությանը Ժնևյան բանակցություններին իրենց պատվիրակությունների կազմում ընդգրկել կանանց և նրանց խոսքի իրավունք տալ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Իտալացի 69-ամյա տղամարդը նշել է, որ ինքն արդեն ձևավորել է մի հանձնաժողով, որի կազմում են ընդգրկվել սիրիացի կանայք։ Այդ հանձնաժողովը իտալացի դիվանագետին խորհուրդներ է տալու, թե ինչպես պետք է իրականացնել պետական կառավարումը, սահմանադրական բարեփոխումներն ու ընտրությունների կազմակերպումը։
Խոսելով կանանց մասին՝ դի Մաստուրան ասել է. «Նրանք Սիրիայի ապագայի, ներկայի և անցյալի մի մասն են։ Նրանք ասելիք ունեն, մենք էլ սովորելու բան ունենք նրանցից»։