Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգ գործող եւ պահածո փակող «կանայք»` Երեւանի մետրոպոլիտենում (ֆոտոշարք)

Մարտ 08,2016 13:15

Մարտի 8-ի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր բացվեց «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսում կարելի է տեսնել թանգարանի լուսանկարների հավաքածուից վերատպություններ, որոնք ներկայացնում են 1930 եւ 1980-ականներին քաղաքային տնտեսությունում կնոջ դերն ու գործունեությունը:

«Լուսանկարների մի շարք էլ ցույց է տալիս կնոջ ներկայիս զբաղվածությունը քաղաքային տնտեսությունում: Նախկինում կանանց զբաղվածությունը տնտեսության տեքստիլ ճյուղերում էր, իսկ այսօր կանայք զբաղված են մասնավոր հատվածում` կաթի արտադրություն, կոնյակագործություն, բիզնես»,-նշեց Արմինե Սարգսյանը` հավելելով, որ ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Տնօրենը նաեւ տեղեկացվեց, որ Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի 10-ին Երեւան քաղաքի պատմության թանգարանում կբացվի դիզայներ Նուռի աշխատանքների ցուցահանդեսը:

FILE7835 FILE7834 FILE7831 FILE7829 FILE7827 FILE7826 FILE7825 FILE7824 FILE7836

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031