Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք նախագահների կանայք էլ ավելի շատ հետագիծ են թողել, քան նրանց ամուսինները»

Մարտ 08,2016 12:32

«Տիկին Ռիտան անում է այն աշխատանքը, որն ընդլայնում է դեպի իրականը դրական զգացումներ ունեցող մարդկանց թիվը: Դա գալիս է, թե անձից, թե ամուսնուց: Տվյալ դեպքում խոսում են ոչ թե նախագահի, այլ ամուսնու մասին»,- «Հայելի» ակումբում, անդրադառնալով Հայաստանում առաջին տիկինների դերին, ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ իր համար տարօրինակ է նոր-նոր տոտալիտարից դուրս եկած, հզոր ավտորիտար մեթոդներ օգտագործող պետությունում առաջին տիկինը. «Ինձ համար տարօրինակ է. առաջին տիկինս ո՞րն է: Մենք սովոր ենք, որ բոլորս հավասար ենք: Այնպես չէ որ մեկը lady է, մյուսը՝ սպասավոր: Այդ խնդիրը ես օրինակ ունեի: Ես կողմ չեմ առաջին տիկին ասելուն: Կա կին նախագահի վրա, որի վրա ավանդաբար խնդիրներ են դրվում, որոնք ինքը պետք է լուծի»:

Anahit-Baxshyan

Երեւանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ կարծիք հայտնեց, թե երեք նախագահների կանայք է շատ ավելի լուրջ հետագիծ են թողել իրենց գործունեությամբ, քան իրենց ամուսինները. «Բոլորն էլ իրենց գործունեության ընթացքում ինչ-որ մի գործ են արել, որից հասարակության որոշակի խավեր լուրջ օգնություն են տեսել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Կա կին նախագահի վրա՞:

    Ոնց որ թե դիրքը մի քիչ պիտի փոխեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031