Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ Քենթուքի նահանգի սենատը չեղյալ է հայտարարել հակահայկական բանաձևը. Asbarez.com

Մարտ 08,2016 12:02

Ամերիկայի արևմտյան ափի Հայ դատի հանձնախումբը (ANCA-ER) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԱՄՆ Քենթուքի նահանգի սենատը չեղյալ է հայտարարել իր իսկ ընդունած «համար 168» հակահայկական բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է Asbarez.com կայքը։

Տեղեկացնենք, որ բանաձևը խիստ խեղաթյուրված էր ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք փաստեր։ Քենթուքիի սենատի բանաձևը չեղյալ հայտարարվելուց հետո՝ նմանօրինակ զարգացումներ են հետևել Իդահոյում և Նյու Համփշիրում, որտեղ չեղյալ են հայտարարվել ադրբեջանանպաստ մի շարք բանաձևեր, որոնք օրակարգում էին անցյալում։

Տեղեկացնենք, որ Քենթուքի նահանգի սենատի մերժած «համար 168» նախագիծը նահանգային օրենսդիր մարմին էր ներկայացվել սենատոր Դայմոն Թայերի հովանավորությամբ՝ 2016թ. մարտի 1-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031