Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Մուսուլմանական որոշ երկրների խորհրդարաններում ավելի շատ կանայք կան, քան մեզ մոտ»

Մարտ 08,2016 11:58

«Ինձ մոտ հայ տղամարդու կերպարը կերտվել է դեռեւս իմ մանկությունից: Նա շատ սոլիդ, միշտ ճշմարիտ, չճչացող, չհարձակվող է: Ինձ համար զարմանալի է, որ տղամարդը կնոջ վրա ձեռք է բարձրացնում: Օրինակ` մեր շրջապատում ասում էին, որ այդ տղամարդը պետք է լաչակ կապի»,- «Հայելի» ակումբում մարտի 8-ի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի Մարու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա կարծիք հայտնեց, որ հայ տղամարդու կերպարը շատ հակասական է, եւ այսօր հասարակությունում շատ տարբեր վերաբերմունք կա. «Ավաղ մեր կառավարման համակարգերում տղամարդիկ կարող էին իրենց ավելի լավ դրսեւորեին եւ այդ ժամանակ հարցեր չէին լինի, թե ինչու են կանայք քիչ Ազգային ժողովում»:

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ նույնիսկ հիմա որոշ մուսուլմանական պետությունների խորհրդարաններում 2-3 անգամ ավելի շատ կանայք կան, քան մեզ մոտ. «Քանի որ ընդգրկումը, որպես նպատակ է դրվել, Հանրապետական կուսակցությունը գնացել է կանանց ընդգրկելու ճանապարհով եւ շատ անգամ ոչ այն կանանց, որոնք գոնե արդեն հայտնի են հասարակությունում իրենց պայքարով: Նրանք ընտրվել զուտ որպես կուսակցական ընտրանու մեջ ընդգրկված, այլ ոչ թե նրա համար, որ իրենք իրենց պայքարով աչքի են ընկել»:

Ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի՝ դա ձեւականության մթնոլորտ է ստեղծել. «Պետք է ասեմ, որ անգամ այդպիսի տոկոսի եւ այդպիսի ընտրանու դեպքում էլ սոցիալական իրավունքների փաթեթն ունի միտում ավելի մեծանալու: Բոլոր այն պառլամենտներում, որտեղ տղամարդիկ կրիտիկական կեսն են կազմում, այդտեղ հստակ երեւում է, որ սոցիալական օրենքների փաթեթը ծանրանում է ուղղակի հասարակության աչքի առաջ»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Մուսուլմանական որոշ երկրների խորհրդարաններում ավելի շատ կանայք կան, քան մեզ մոտ»
    ——————————————————————-

    որովհետեւ մեր կանայքը աւելի խելացի են…

  2. Նարեկ says:

    Առավոտ ջան ինչու մուսուլմանական եւ ոչ մահմեդական: Եթե անգամ Լարիսա Ալավերդյանը ասել է մուսուլմանական, դա չի նշանակում, որ դուք էլ պիտի սխալ գրեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031