Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանն այսօր ոչ միայն բաց ճակատով ներկայանում է Եռաբլուր, այլ… «Չորրորդ իշխանություն»

Մարտ 08,2016 11:26

Ոչ վաղ անցյալում, երբ որեւէ մեկն անընդհատ հայտնվում էր քրեական պատմությունների մեջ, նա վատ էր զգում մարդամեջ դուրս գալուց ու լրագրողների հետ շփվելուց։ Տվյալ անձի մեկուսացման մասին առաջին հերթին հայտնի էր դառնում լրագրողներին, որոնք էլ փոխանցում էին վերջինիս «ապրումները»։ Հասարակությունն իր հերթին մի քիչ իրեն սփոփված ու հաղթանակած էր զգում։

Առաջ էլ կային արտոնյալներ, որոնք հայտնվում էին արյունալի դեպքերի կիզակետում ու մնում էին ազատության մեջ, բայց այդ ազատությունը այլեւս այն ազատությունը չէր, որ կար դեպքերից առաջ։ Ցավոք, այս իմաստով էլ Հայաստանում լրջագույն հետընթաց է արձանագրվել:

Տիգրան Խաչատրյանն այսօր ոչ միայն բաց ճակատով ներկայանում է Եռաբլուր, մասնակցում Վազգեն Սարգսյանի ծննդյան արարողությանը, այլ նաեւ համարձակություն է ունենում կանգնել լրագրողների առաջ ու ոչ թե պաշտպանվել, այլ մեղադրել բոլորին իրեն աչքով տալու համար։ Սա, իսկապես, դեգրադացիայի վերջին փուլն է:

…Մարդ է սպանվել, մեկը հաշմանդամ է դարձել, էն երրորդի հետ դեռ հայտնի չէ, թե ինչ է պատահել, բայց Տիգրանը խրոխտ կանգնած է դեմ հանդիման հասարակական կարծիքի, ազատ է լրագրողների հետ իր շփումներում։ Մինչ այս Տիգրանին հեռու էին պահում նման միջոցառումներից, գիտեին նրա բռնկվող բնավորության ու վարքի անկանխատեսելի դրսեւորումների մասին։ Հիմա արդեն նրան արգելված չէ ի լուր ողջ Հայաստանի բղավել, որ իրեն նավսել են, վատ աչքով են նայել, թուղթ ու գիր են արել ու այս կարգի այլ անհեթեթություններ։ Եվ սա արվում է հատուկ ընտրված վայրում ու հատուկ օրվա շրջանակներում։

Մի կողմից սպարապետ Վազգեն Սարգսյան, որ խոստացել էր՝ ում բռնեմ ծեծելով բանակ եմ տանելու, եւ նրա շիրմաքարի մոտ կանգնած ԵԿՄ-ական դասալիք, որը ոչ միայն չի պատրաստվում բանակ գնալ, այլեւ իր «սխրանքներով» մի ողջ ազգի է զբաղեցրած պահում։ Անարգա՞նք է սա, հատուկ մշակված քա՞յլ որոշ կարծրատիպեր կոտրելու, թե՞ անփութություն՝ արդեն էական չէ։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031