Առաջիկա օրերին ամենահաճախ հանդիպող արտահայտություններից մեկը լինելու է «կանանց միամսյակը», որը Հայաստանում «պաշտոնապես» սկսում է Մարտի 8-ով և շարունակվում մինչև Ապրիլի 7: Մարտի 8-ն ու Ապրիլի 7-ը Հայաստանի անկախ պետականության ընթացքի, նորագույն պատմության, ըստ էության, խտացված խորհրդանիշներն են: Ըստ էության, կարող ենք ասել, որ սկսվում է Հայաստանի «նորագույն պատմության ախտորոշման» միամսյակը:
Նորանկախ Հայաստանում որոշում կայացվեց հրաժարվել Մարտի 8-ից, քանի որ այն «կարմիր» տոն էր՝ իր թե՛ պատմությամբ, թե՛ գաղափարախոսությամբ: Համենայնդեպս, այդպիսին էր հանրային ընկալումը, իսկ անկախ պետականության ձևավորումը ենթադրում է ոչ միայն քաղաքական ինստիտուտների, այլ նաև հասարակական-հոգեբանական խորհրդանիշների անկախացում:
Եվ այս իմաստով Հայաստանում կանանց տոն հռչակվեց Ապրիլ 7-ը, որը հայաստանյան, հայկական ծագումով տոն էր, հետևաբար բացի կանանց հանդեպ ուշադրության առիթից, հանդիսանում էր նաև նորանկախ պետության խորհրդանիշ: Սակայն Ապրիլի 7-ը կարճ կյանք ունեցավ, և վերստին առաջնային պլան եկավ Մարտի 8-ը, բայց ոչ թե որովհետև այդպես ուզեց հասարակությունը, այլ որովհետև «էլիտան» ուզեց խաղալ հասարակությանը հաճոյանալու էժանագին հնարքներով: Եվ սա վերաբերում էր ոչ միայն Մարտի 8-ին, այլ ընդհանրապես վարվող պետական քաղաքականությանը:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում