Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու բլրին, Լիսկայի հանրահռչակ դղյակի կողքին վեր է խոյանում եւս մեկը (նկարում՝ ձախից)։ Այս «համեստ խրճիթը» Պետեկամուտների նորանշանակ նախագահ, նախկինում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանինն է: Ու չնայած Երեւանի կենտրոնից այս շենքի տեսքը ավելի համեստ է թվում, սակայն դրա իրական մասշտաբները երետւմ են շինհրապարակի կողքից (նկարում՝ աջից)։
ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանը աղքատ մարդ չէ: Նույնիսկ իր ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ նրա նյութական կարողությունները չափվում են միլիոնավոր դոլարներով։ Սակայն անհասկանալի է, թե մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող այս պաշտոնյան ինչպես է կուտակել այդպիսի ունեցվածք։
Ըստ հայտարարագրերի, նա միայն վերջին 4-5 տարում ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել։ Ու չնայած մամուլում և սոցցանցերում այդ հարցը ակտիվորեն քննարկվում է, և լուրջ կասկածներ են հնչում դրա վերաբերյալ, Հովսեփյանը դեռ որեւէ կերպ չի անդրադարձել իր ստացած նվիրատվությունների ծագումնաբանությանը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում