Մոսկվայում շախմատի «Aeroflot Open» շախմատային փառատոնի ավարտին մնում է երկու տուր: Հայաստանցի մարզասերների համար հետաքրքիր են հատկապես «B» խմբի իրադարձությունները, որտեղ հայ շախմատիստները լուրջ պայքար են մղում մրցանակային տեղերի համար:
Մեր երեք հայրենակիցներ՝ ռուսաստանցիներ, գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը (նկարում), միջազգային վարպետներ Դավիթ Պառավյանը եւ հայաստանցի Տիգրան Հարությունյանը 5,0-ական միավորով ընթանում են լավագույն տասնյակում: Արթուրը 5-րդ տեղում է, Դավիթը՝ 6-րդ, Տիգրանը՝ 8-րդ: Նրանք չորս առաջատարներից հետ են մնում ընդամենը կես միավոր:
Եվս երեք հայ շախմատիստներ՝ միջազգային վարպետ Միհրան Օհանյանը (Ռուսաստան), եւ հայաստանցի գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանն ու Հովիկ Հայրապետյանը 4,5-ական միավորով համապատասխանաբար ընթանում են մրցաշարային աղյուսակի 13-րդ, 14-րդ եւ 21-րդ հորիզոնականներում:
«B» խմբում հանդես է գալիս 94 շախմատիստ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessbase.in-ի