Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատությունն աճում է, Վերնիսաժի հնամաշ իրերի շուկայում առեւտուրը՝ «ծաղկում»

Մարտ 08,2016 10:10

Վերնիսաժի հարեւանությամբ շաբաթ-կիրակի օրերին գործող հնամաշ իրերի շուկան, որտեղ ինչ մտքովդ անցնի՝ կարող ես գտնել, բայց՝ օգտագործված, վերջին շրջանում իր սահմաններն ընդլայնել է. մեկ-երկու քայլ է մնում, որ շուկան հասնի Խանջյան փողոց: Այստեղի առեւտրականների հետ զրույցից հասկացանք, որ ի տարբերություն հագուստի խանութների, տոնավաճառների ու «մոլ»-երի, որտեղ առեւտուրը պակասել է, իրենց հաճախորդներն ավելացել են: Թեեւ այստեղ վաճառվող ապրանքները «ջրի գին» ունեն, բայց մարդիկ անգամ 500 դրամանոց ինչ-որ բանն էլ են սակարկում:

Որքան էլ կառավարության պատասխանատուները վստահեցնում են, որ մեր երկրի ու քաղաքացիների վիճակը լավացել է, տնտեսական աճ ունենք, այս շուկան արտացոլում է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրական վիճակը:

 
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031