Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 8-ի խորհուրդները

Մարտ 08,2016 10:04

Չգիտեմ, ես իրավունք ունե՞մ խորհուրդներ տալու: Թող լինեն ոչ թե խորհուրդներ, այլ առաջարկներ: Կարող է դրանք պետք գան, եթե ուզում եք երջանիկ լինել:
Սկսենք ամենապարզից. աշխատանքային օրվա ընթացքում զանգահարեք ձեր սիրելիներին՝ առանց որեւէ գործնական առիթի: Ոչ թե՝ ի՞նչ գնեմ խանութից, երեխային ե՞րբ տանեմ, ե՞րբ բերեմ, այլ հենց այնպես՝ պարզապես ձայնը լսելու, ասելու համար, որ սիրում եք: Ոչ մի դեպքում մի՛ վերահսկեք նրան՝ էդ ո՞ւր էիք գնացել, էդ ո՞ւմ հետ էիր խոսում, էն ո՞վ մտավ, ո՞վ դուրս եկավ: Դա թե՛ կնոջ եւ թե՛ կողքինների վրա շատ տհաճ տպավորություն է թողնում: Մի անգամ տաքսի էինք նստել, եւ երիտասարդ վարորդը մոտ 20 րոպե զբաղված էր նման «հարցաքննությամբ»: Եթե քո զուգընկերոջ հանդեպ նման խորը կասկածներ ունես, ապա ավելի լավ է՝ հետը «ընկերություն մի արա»:

Ընդհանրապես ամենահիմար բանը մասնավոր կյանքում մարդկանց վերահսկելու փորձերն են: (Հիմնարկներում եւ պետական մակարդակում առանց վերահսկողության չի լինի` հակառակ դեպքում մեխանիզները չեն գործի): Բայց միջանձնային հարաբերություններում իշխել-ենթարկվելը, վերահսկելն ու վերահսկողությունից վախենալը, ձգտել, որ վեճում քո խոսքը վերջինը լինի` այդ ամենն այնքան մանր, այնքան անկարեւոր բաներ են, որ դրա վրա չարժե ժամանակ եւ հոգեկան ուժեր ծախսել: Ես, օրինակ, չեմ կարող ասել, թե ով է մեր տանը գլխավորը, ով է ենթական, ով է բամբակ, իսկ ով` զանգակ, որովհետեւ նման հարցեր ընդհանրապես չեն դրվում: Աշխարհում եւ, մասնավորապես, մարդկային հարաբերություններում կան շատ ավելի հետաքրքիր բաներ, քան այդ թեմաներով հարաբերություններ պարզելը: Ի դեպ, այդ առումով գենդերային հավասարություն-չհավասարություն խոսակցությունները նույնպես, կարծում եմ, առանձնապես իմաստալից չեն:

Երկրորդ հիմար բանը «պայմանով սիրելն» է: Լսել եք, չէ՞, որ ծնողներն ասում են երեխաներին` եթե դու սենյակդ հավաքես, ես քեզ սիրելու եմ, իսկ եթե չհավաքես, չեմ սիրելու: Կամ՝ երբ երեխայի վարքում ձեզ ինչ-որ բան չի բավարարում, մեծերն ասում են` գնա, ես քեզ չեմ սիրում` չհասկանալով, թե ինչ խորը վերք են հասցնում իրենց զավակին: Ճիշտ այդպես էլ կնոջը պետք է սիրել անվերապահորեն, «առանց նախապայմանների»` եթե դուք ինչ-որ պարտք ու պահանջ ունեք, ուրեմն չեք սիրում: Ուրեմն ինչ-որ առեւտրական գործարքի մեջ եք: Առավել մեծ հիմարություն է շանտաժելու միջոցով փորձել փոխել քո ընկերուհուն: Անիմաստ է, ավելի լավ է փոխել սեփական հայացքներն ու դիտանկյունը:

Եվ վերջապես` պետք չէ վախենալ որեւէ մեկի աչքում ծիծաղելի, սիրահարված, «ոչ առնական», «պարտված» երեւալուց: Ոչ մի մահկանացու չի կարող քո դատավորը լինել: Կարեւորը` ինքդ քեզ դուր գաս:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանի/Արցախի մէջ՝ այո: Անհրաժեշտ է որ այդտեղ տղամարդիկ ուշքի գան, շատ մը կիներու եւ աղջնակների վիճակի անընդունելի է, ուղղակի ամօթ է մեզի համար:

    Սակայն Արեւմուտքի մէջ խնդիրը արդէն յեղաշրջված է, եւ այլեւս տղամարդու տարրական ինքնութիւնը վտանգի տակ է: Այդտեղ ալ շատ մը կիներ կ’ուզեն ոչ թէ սեռային հաւասարութիւն, այլ իգական սեռի հաստատ գերակայութիւն: Իսկ տղամարդոց մեծամասնութիւնը յանձնված է արդէն: Սա բացայայտ կացութիւն է:

    Իսկ Հայաստանի մէջ գործող, կանանց իրաւունքների պաշտպանութեան մասին խօսող կարգ մը, դուրսէն եկած – եւ մանաւանդ՝ դուրսէն ֆինանսավորված – կազմակերպութիւններ, իրենք զիրենք կարծում են… դուրսը, Արեւմուտք: Անոնք կարող են միայն վատթարացնել խնդրոյ առարկայ կացութիւնը:

    • Հ.Շ. says:

      Ահա ֆեմինիսմի վնասակար երեսներին եւ տղամարդոց իրաւունքների պաշտպանութեան մասին, հանրածանօթ… ֆեմինիստի մը գործը (զորս կը ջանան խափանել) ՝

      The Red Pill : the movie about men that feminists didn’t want you to see

      https://www.telegraph.co.uk/men/thinking-man/the-red-pill-the-movie-about-men-that-feminists-didnt-want-you-t/

      Նոյն ահազանգի վերաբերեալ շատ բաներ կան, նոյնպէս ֆեմինիստ կիներու կողմէ հրատարակված, թող պրպտումը շարունակէ ան որ հետաքրքրված է:

      ( Նօթ՝ Հայաստանի զզվելի «մաչո»ները թող չփորձեն շահագործել այս մօտեցումը: Իրենց անասնական վարքագծի պատճառով է նաեւ որ հասած ենք սեռերի միջեւ այս պատերազմական վիճակին: )

  2. Լավատես says:

    Մեր հայուհի թագուհիների ու արքայադստրերի կենացը: Հայոց ընտանիքի՝ Հայոց թագավորության հաղթանակի բանալին Ձեր ձեռքերում է, էդ մեր տկլոր հայ թագավորներին ստիպեք սկզբից թող ընտանիք կազմեն Ձեր հետ ու երեխաներ ունենաք, հետո միասին մի բան կմտածեք: Մեր կառավարությանն էլ մի քիչ հայասիրություն՝ ինքնասիրություն եմ ցանկանում՝ մեր հայ թագավորներին չի սազում տկլոր մնալ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031