Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիգարխիայի հարցերը պետք է լուծել». տնտեսագետ

Մարտ 07,2016 23:03

Այս տարվա հունվարին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները տարեկան հաշվարկով կրճատվել են 6.5 մլրդ դրամով, կամ 8.3 տոկոսով: Ապրանքաշրջանառության նկատելի անկում է գրանցվել խանութներում՝ 3.7 մլրդ դրամ կամ 16 տոկոս:

«Համար մեկ պատճառը տրանսֆերտների կտրուկ կրճատումն է, այսինքն, Հայաստանում դրա պատճառով շրջանառվող փողերի քանակն իջել է: Իսկ քանի որ դրսից եկած փողերի քանակն իջնում է, գնումներն են քչանում, շատ պարզ տրամաբանություն»,- ասաց տնտեսագետ Հարություն Մեսրոպյանը:

Ըստ նրա, բացասական միտումները կշարունակվեն. «Որովհետեւ մեր տրանսֆերտների 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից, Ռուսաստանում էլ տնտեսական վիճակը շարունակում է  վատթարանալ, բնական է, որ տրանսֆերտները կշարունակեն նվազել, ինչը կբերի Հայաստանում ստեղծված բացասական գործընթացների խորացմանը»:

Տնտեսագետը բացասական միտումները մեղմացնելու երկու ճանապարհ է տեսնում. «Կարելի է երկու տիպի խորհուրդ տալ `մեկը կարկատաններ անելու խորհուրդ` ինչ անել հիմա, որ այսպես չվատանա եւ մյուսը` ինչպես անել, որ պարբերաբար այսպիսի վիճակների մեջ չընկնենք: Առաջին` 1991 թվականից մեզ մոտ երկիրը չի կառավարվում պրոֆեսիոնալների կողմից, իսկ ինչպես կարելի է ոչ պրոֆեսիոնալից սպասել արդյունք: Պետք է կարդինալ քայլերի գնալ տնտեսության մեջ ու համար մեկ խնդիրը` օլիգարխիայի հարցերը լուծելն է: Մեր երկրում օլիգարխիան հիմնականում նստած է  ներկրման վրա, ու ներկրում պահանջում է բավականին մեծ արժութային ռեսուրսներ, իսկ, քանի որ մեզ մոտ տրանսֆերտները քչացել են, արժութային  քանակը նվազում է, խնդիրներ են առաջանում ներկրման հետ, ներկրվող ապրանքն էլ չի վաճառվում այն ծավալով, որ վաճառվել է, որովհետեւ մարդկանց մոտ փողի քանակը նվազում է, գնում է շղթայական ռեակցիա: Մյուս կողմից էլ օլիգարխին ձեռնտու չէ զարկ տալ սեփական արտադրությանը, լայն իմաստով չունենք ներքին արտադրող, դրա համար մեզ մոտ արտահանումը երեք անգամ պակաս է ներկրումից: Այդ պարագայում մենք կախված ենք արտաքին շոկերից, արտաքին աշխարհում ինչ շոկ  լինում է, մեզ մոտ բացասական է անդրադառնում: Ուզում ենք եւ օլիգարխիա պահենք, եւ տրանսֆերտներ  ունենանք, եւ լավ ապրենք ու ոչ մի բան չանենք»:

Արփինե ՍԻՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031