Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են սրել իրավիճակը». ռազմական փորձագետ

Մարտ 07,2016 22:25

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Բացի վերոնշյալից, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Ըստ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի, ադրբեջանական կողմից նկատվում է իրավիճակը կրկին սրելու փորձ. «Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները շեշտել են, որ թշնամին փորձում է հրահրել: Սկզբում նյութ դրեցին, որ իբր հայկական կողմը դիվերսիայի փորձ է արել, լուսանկար հրապարակեցին, հայկական կողմը մեկնաբանեց, դա փաստացի ամեն ինչ հանգիստ է, պարզապես ադրբեջանցիները փորձում են տպավորություն ստեղծել, որ հայկական կողմից ինչ-որ բան է եղել: Դրանից հետո տեսանյութ տարածեցին բեռնատարների ականանետերից ռմբակոծման վերաբերյալ` պնդելով, որ հայկական կողմն է արել, հայկական կողմը չհերքեց, բայց շեշտեց, որ կորուստներ չունենք: Իրավիճակի սրման ու սրումը շարունակելու ապացույցներն ունենք, թե ինչն է պատճառը, դժվար է ասել, կարող է ինչ-որ լոկալ, փոքր իրադարձություններ են եղել, որից տեղյակ չենք»:

Կարեն Վրթանեսյանի խոսքով, արտառոց իրավիճակ չկա. «Նախորդ շաբաթների համեմատ փորձում են սրել իրավիճակը, բայց նմանատիպ բաներ անցած տարի էլ եղան, նոր բան չէ մեզ համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031