Կիրակի Ազատության հրապարակում ոստիկանները ինքնահրկիզման փորձ են կանխել: 38-ամյա տղամարդը փորձել է բենզինը լցնել իր վրա եւ ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել:
Ըստ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի, ինքնահրկիզման փորձերը հազվագյուտ են լինում Հայաստանում. «Կարծում եմ, որ ներքին մշակութային սովորույթների մակարդակի վրա է, բայց ցանկացած այդպիսի դեպք խոսում է մի բանի մասին, որ կան այնպիսի հարցեր, որոնց ոչ միայն պետությունը չի հասնում, այլեւ հասարակական կազմակերպությունները: Ես միշտ ցավով եմ ընդունում դա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ