Ֆինանսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանի առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիան հրաժարվում է այս ամառ նախատեսված «470» դասի առագաստանավերի աշխարհի առաջնության անցկացումից:
«470» դասի առագաստանավերի 2016-ի աշխարհի առաջնությունը անցկացնելու պարտավորությունը Ադրբեջանը ստանձնել էր անցյալ տարի՝ Աթենքում առագաստային մարզաձևի միջազգային ֆեդերացիայի գլխավոր ասամբլեայի նիստին: Սպորտային այս իրադարձությանը հավուր պատշաճի պատրաստվելու նպատակով Կասպից ծովի ափին ստեղծվել էր ամառային դպրոց, որտեղ դեռահասները պետք է յուրացնեին առագաստային մարզաձևի հմտությունները:
Ադրբեջանական լրատվամիջոցները հպարտությամբ էին խոսում այս ձեռքբերման մասին: «Ադրբեջանը աշխարհի մակարդակով է ճանաչվել է որպես սպորտային երկիր, այն դարձել է հրապուրիչ հարթակ՝ միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար», – գրում էր պետական «ԱզերԹԱՋ»-ը, – «Նախագահի անմիջական վերահսկողությամբ սպորտի զարգացումը մեր երկրում դարձել է պետական քաղաքականության գերակա ճյուղերից մեկը»:
Առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիան մինչ այս պահը չի մեկնաբանել Ադրբեջանի որոշումը և առայժմ հայտնի չէ, թե որտեղ է անցկացվելու մի քանի ամիս անց սպասվող աշխարհի առաջնությունը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում