«Դա հավակնոտ հայտարարություն է: Ընդհանրապես չի կարելի, որ որեւէ կուսակցություն իր վրա վերցնի կամ ազգի փրկչի դափնին, կամ ազգի բարերարի դափնին: Պարբերաբար որոշակի քաղաքական ուժեր վերցնում են իրենց վրա այդ դափնին: Մեկը հանդես է գալիս իբրեւ ազգի բարերար, մեկը՝ իբրեւ ազգի փրկիչ: Հիմա էլ մենք ունենում ենք ազգի քաղբանտարկյալ: Դա այդպես չէ, որովհետեւ քաղաքական բանտարկության իրավաբանական կողմը մի կող դրած՝ կա մարդկային, քաղաքացիական եւ գաղափարական կողմը: Եթե մարդն իր քաղաքական հայացքների համար քաղաքացիական շրջանակներում ընդվզում է եւ դրա համար կիրառում են անհամաչափ պատիժներ, մենք կարող ենք խոսել քաղբանտարկյալների մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսպես մեկնաբանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որ իրենցից բացի քաղբանտարկյալներ ՀՀ-ում չեն եղել:
Ըստ տիկին Սեդրակյանի, ճիշտ է, Գասպարիի կալանավորումը կարճ տեւեց, բայց պարզ է, որ քաղաքական հայացքների համար էր դա. «Էլ չեմ ասում Մարտի 1-ի մասին, երբ մարդիկ ակնհայտորեն իրենց քաղաքական հայացքների համար նետվեցին բանտ, մնացին այնտեղ: Ես նաեւ Շանթ Հարությունյանի անունն եմ ուզում տալ: Չի կարելի մենաշնորհել դա: ՀՀ-ում մենաշնորհների գաղափարն այնքան է զարգացել, որ տարածվում է նաեւ քաղաքականության վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կայ մի տարօրինակ ըմբռնողութիւն, ըստ որի, երբ որ մի անձ քաղաքական բողոք է արտայայտում, այդ պահին, ան յատուկ անձեռնմխելիութիւն մը ունի, արտակարգ եւ մանաւանդ անսահման «իմունիտետ» մը կը վայելէ, «սովորական» Օրէնքի նկատմամբ: Եւ հետեւաբար, կարող է ան ինքն իրեն թոյլ տալ որեւէ վերաբերմունք կամ արարք, առանց երբեւիցէ ենթարկվելու անոնց օրինական, տարրական իսկ հետեւանքներին:
Իսկ մի բան ել՝ Արմեն Ռուստամյանի ըսածը եւս լիովին ճիշդ չէ: Անոնք ալ, էն մթին վախտը, քաղբանտարկյալներ չէին, բառին լուրջ, իսկական եւ ամբողջական իմաստով:
Եթէ մի հատ ստուգենք թէ ինչ վիճակի մէջ են այլ երկիրներում իսկական քաղբանտարկյալները, ուղղակի ամաչելու ենք՝ այդ բառը այսքան աժանօրէն գործածելու…