1981 թվականի հենց այս օրը շահագործման հանձնվեց Երեւանի մետրոպոլիտենը: «Մարշալ Բաղրամյան» կայարանի համահեղինակ ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանն այսօր կայարանի կողքով անցնելիս ցավ է ապրում. «Այդ կայարանը մոդեռն ոճով է արված եւ պահանջում է բարձր որակ, սակայն որակն ընկել է, քնձռոտվել: Մետրոպոլիտենը մաշվել է, այն վերակառուցելու, թարմացնելու կարիք կա: 15 տարի առաջ ինձ հրավիրեցին «Մարշալ Բաղրամյան» կայարանի վերակառուցման նախագիծը մշակելու, բայց այդ խոսակցությունն այդպես էլ օդում մնաց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:
Ըստ նրա՝ մետրոպոլիտենի օգտակարության գործակիցը, որպես ստորգետնյա տրանսպորտային միջոց, կայանում է նրա կայարանների քանակի մեջ: Ճարտարապետը վստահ է, որ կայարանների թիվը պետք է ավելացնել.
«Այսօր միայն Կենտրոնում է, որ մարդիկ կարող են օգտագործել մետրոն: Կայարանների թիվը պետք է ավելացնել, որպեսզի մետրոպոլիտենը դառնա ավելի օգտակար, պլաստիկ, ոչ թե ես գամ, հասնեմ մի տեղ, հետո բարձրանամ, նստեմ այլ տրանսպորտային միջոց, որպեսզի հասնեմ իմ ուզած տեղը»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ