Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իլյուստրացիան ինձ համար կենսակերպ է». Կարեն Վարդանյան

Մարտ 07,2016 15:21

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող 18-ամյա Կարեն Վարդանյանը կյանքը չի պատկերացնում առանց իլյուստրացիաների: Կարենը նկարել է մանկուց և որոշել է շարունակել այն՝ դարձնելով մասնագիտություն: Նա սովորում է դիզայներական բաժնում:

Karen Vardanyan«Kvarda», այսպես է Կարենը հայտնի համացանցում. «Արդեն երեք տարի է , ինչ իլյուստրացիաներ եմ անում: Հասկացա, որ դրանք ինձ ավելի հոգեհարազատ են ու սկսեցի ուսումնասիրել և խորանալ դրանց մեջ: Իլյուստրացիան ինձ համար կենսակերպ է:Առաջին նկարներից սկսած՝ բոլոր գործերս հրապարակել եմ համացանցում: Հիշում եմ՝ ինչպես բացեցի ինստագրամյա էջս: Իլյուստրացիան իմ ինքնաարտահայտման միջոցներից մեկն է, կարելի է ասել՝ ապրում եմ նկարելով»:

Կարենը պատմեց, որ չի հիշում, թե որն է եղել առաջին գործը, բայց հաստատ գիտի, որ չի եղել այն, ինչ հիմա է նկարում. «Ձեռագիրս միանգամից չի ձևավորվել, այս ոճը, որ հիմա կա, դա ժամանակի ընթացքում եմ ստեղծել: Շատ եմ սիրում նոր տեխնիկաներ փորձել, ինչ որ նոր բան ստանալ: Ինչքան էլ հստակ լինի ձեռագիրս, միևնույն է, միշտ փորձում եմ էլ ավելի նորացնել ու զարգացնել այն»:

Ինչպես բոլոր նկարիչները, Կարենն էլ ունի իր «մուսան»: Նրա ոգեշնչման աղբյուրները հիմնականում մոդելներ են՝ Ռոզի Հենթինգթոն-Ուայթլին, Քենդիս Սվեյնփոլը և Քայլի Ջենները:

Kananc dimankarner (9) Kananc dimankarner (8) Kananc dimankarner (7) Kananc dimankarner (5) Kananc dimankarner (4) Kananc dimankarner (3) Kananc dimankarner (2) Kananc dimankarner (1) Kananc dimankarnerՆկարներին նայելիս նկատեցինք, որ միայն մարդկանց դեմքերն է նկարում և հիմնականում աղջիկների. «Լինում է, որ ամբողջ մարմինն եմ նկարում, բայց իմ կարծիքով` միայն դեմքը նկարելն ավելի հետաքրքիր է, դեմք նկարելիս ավելի մեծ հաճույք եմ ստանում: Նկարում եմ աղջիկներին, քանի որ նրանք են ինձ ոգեշնչում»:

Իլյուստրատորը հավելեց, որ չի կարող բոլորին նկարել. «Հիմնականում ինձ ծանոթ աղջիկների եմ նկարում, նրանց ներաշխարհը իմանալով՝ ավելի հեշտ է նկարելը: Բայց անծանոթների էլ եմ նկարում: Ամենակարևոր պայմանն այն է, որ դիմացինս պետք է ոգեշնչի ինձ, եթե չոգեշնչեց, չի ստացվի»:

Կարենը պատմեց նաև, թե ինչպես են ծնվում իր նկարները. «Սկզբից նկարում եմ թղթի վրա՝ուրվագծել, ներկել տարբեր մատիտներով, մարկերներով, հետո ֆոտո եմ անում ու մի քիչ էլ համակարգչով եմ աշխատում նկարների վրա: Հիմնականում նկարում, ավարտում եմ մեկ օրում, բայց լինում են նաև աշխատանքներ, որ օրեր են տևում»:

Կարենն ապագայի հետ կապված նպատակներ ու պլաններ շատ ունի, բայց որոշեց չբարձրաձայնել և հետագայում դրանք աշխատանքներով ցույց տալ:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031